Զոհված զինծառայողների մասունքների 50 նմուշ կտեղափոխվի Հոլանդիա՝ փորձաքննության

Զոհված զինծառայողների մասունքների 50 նմուշ կտեղափոխվի Հոլանդիա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Կային բարդ փորձանմուշներ, որոնք նույնականացնել չէր հաջողվում։ Մենք մեր հոլանդացի գործընկերների հետ կնքել ենք համաձայնություն, և դրանք հիմա տեղափոխման գործընթացում են»,-ասաց նա՝ հավելելով․

«Ես չեմ կարծում, որ դրա պատասխանը շատ արագ կլինի, որովհետև նրանց կողմից էլ բավական բարդ փորձաքննություններ պետք է արվեն։ Հենց ունենանք դրանց պատասխանները, անպայման կհանրայնացնենք»։

Վեր