Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը․ ՀԱՊԿ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը

 

 

Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը: Այս մասին ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարության մեջ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ:

Զասը ցավակցություն է հայտնել հուլիսի 28-ի մարտերի հետևանքով զոհված հայ զինծառայողների ընտանիքներին:

«Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ ձևաչափով պայմանավորվածությունների կատարման վրա, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ:

Հակասությունները կարգավորելու համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ։ Ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ջանքերը ՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վեր