ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը տասը տարեկան է, և այս հոբելյանական առիթով ընթերցողին է ներկայացվում համանուն տեղեկագրի Հատընտիրը՝ նախորդ տարիներին հրապարակված և այսօր արդիականությունը չկորցրած երկու տասնյակ հոդվածներով։
«Տասը տարի առաջ, իմ կողմից հարգելի մարդկանց նախաձեռնությամբ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ստեղծվեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, որն այսօր հանդիսանում է ﬔր ուսումնական հաստատության և տնտեսագիտական հանրույթի գիտական, հետազոտական մտքի կրողն ու յուրօրինակ այցեքարտը»,- պարբերականի այս թողարկման առաջաբանում ընթերցողին է ուղղում իր խոսքը ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ ընդգծելով, որ համալսարանի դասախոսները, ասպիրանտներն ու մագիստրանտները, որպես կենտրոնի փորձագետներ, պահանջված են հանրային տեղեկատվական-մասնագիտական դաշտում, աչքի են ընկնում Հայաստանի սոցիալ-տնտեսական արդի հիմնախնդիրների մեկնաբանմամբ և գիտական հենքով լուծումների առաջադրման իրենց ազատ ու անկախ դիրքորոշմամբ:
«Ամբերդ» տեղեկագրի Հատընտիրին ծանոթացեք այստեղ։