«Ռուբեն Վարդանյանը նեղսրտած է». Վահագն Ալեքսանյանը՝ նախկին պետնախարարի հայտարարություններին Zarkerak - «Ռուբեն Վարդանյանը նեղսրտած է». Վահագն Ալեքսանյանը՝ նախկին պետնախարարի հայտարարություններին
Zarkerak Zarkerak - «Ռուբեն Վարդանյանը նեղսրտած է». Վահագն Ալեքսանյանը՝ նախկին պետնախարարի հայտարարություններին
«Ռուբեն Վարդանյանը նեղսրտած է». Վահագն Ալեքսանյանը՝ նախկին պետնախարարի հայտարարություններին

«Ռուբեն Վարդանյանը նեղսրտած է». Վահագն Ալեքսանյանը՝ նախկին պետնախարարի հայտարարություններին

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի տեսաուղերձին, որտեղ վերջինս ՀՀ վարչապետին մեղադրել է «արժեքների ոտնահարման համար»:

Ալեքսանյանը նկատել է. «Ինչքան հասկանում եմ, Ռուբեն Վարդանյանը նեղսրտած է, քանի որ իր հնչեցրած Հայաստանի «թաթարստանացման» տեսլականը մեր սրտերում և մտքերում արձագանք չի գտնում»:

Նշենք, որ Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի հետ Միութենական պետության կողմնակից է և դեմ չէ ՀՀ-ն ՌԴ կազմում տեսնելուն։ Ըստ նրա՝  եթե «անխուսափելի է որևէ ճամբարում հայտնվելը, ապա գոնե Հայաստանը պետք է դառնա Ռուսաստանի ամենահաջողված ռեգիոնը, ինչպիսին է, օրինակ, Թաթարստանը»։

21 Մայիս, 2023 18:54
Վեր