86 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը. Նիկոլ Փաշինյան Zarkerak - 86 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը. Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - 86 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը. Նիկոլ Փաշինյան
86 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը. Նիկոլ Փաշինյան

86 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը. Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի Հանրապետության ԶՈՒ-ի և ԼՂ-ի հարաբերությունների վերաբերյալ ես ոչ մի այլ որոշում չեմ կայացրել, բոլոր որոշումները կայացված են եղել շատ ավելի վաղուց»,- այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցին և թե արդյոք դրա մեջ է մտնում նաև Արցախը՝ վարչապետն ասաց. «86 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատում: Հայաստանի այսօրվա կառավարությունն ինչ ասի-չասի, ՀՀ-ի բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: 86 600 քառակուսի կիլոմետրը ՀՀ-ն պատրաստ է ճանաչել և մեր ընկալմամբ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ-ի 29 800 քառակուսի կիլեմետր տարածքային ամբողջականությունը»:

22 Մայիս, 2023 13:46
Վեր