Անհապաղ բացեք կրկեսը Zarkerak - Անհապաղ բացեք կրկեսը
Zarkerak Zarkerak - Անհապաղ բացեք կրկեսը
Անհապաղ բացեք կրկեսը

Անհապաղ բացեք կրկեսը

Խորհրդարանական ընդդիմությունը ճիշտ կանի մի քիչ փող հավաքի, նորմալ սցենարիստ վարձի, որը «քաղաքական» պայքարի գոնե մի քիչ ավելի կրեատիվ սցենար կգրի։ Սցենարիստների պակաս չեմ կարծում, որ ընդդիմադիրների շրջապատում լինի։ Հատկապես, որ այսօրվա ընդդիմադիր շրջանակները տարիներ շարունակ տարբեր թեմաների համար սցենարիստներ էին պատրաստում։

Ընդդիմության մոտ ստեղծագործական միտքը սպառվել է, ինչպես սպառվել են նրանց քաղաքական մտքերը։ Եթե, իհարկե, երբեևէ եղել են դրանք։ Չի կարող քաղաքական ուժը փրկել երկիրը, կամ ժողովրդին, որը նույնիսկ չի կարողանում ինքն իրեն փրկել սեփական գաղափարական սնանկությունից։

Արդեն մի քանի տարի անընդմեջ նույն գործողություններն են, նույն «հերոսներով»։ Սադրանքներ խորհրդարանում, քաշքշուկ, հոխորտանք և հետո հերոսական կեցվածքով դիրքավորվում են տեսախցիկների առաջ։ Այս ամենից բացի խորհրդարանական ընդդիմությունը՝ հանրությանը, նույնիսկ սեփական ընտրողներին ոչինչ չի առաջարկել և չի էլ կարողանում առաջարկել։

Ընդդիմության միակ հարթակը շարունակում է մնալ կրկեսը։ Այսպես է լինում, երբ երկրում իրական կրկեսի շենքը տարիներ շարունակ չի շահագործվում՝ ծաղրածուները տեղափոխվում են քաղաքական դաշտ, այն վերածելով կրկեսի։

 

Մկրտիչ Իսրայելյան 

 

24 Մայիս, 2023 15:03
Վեր