Ղարաբաղը հայրենիք է, իսկ Մեղրին՝ ո՞չ, այդ ինչպես էր կարելի Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ. Հակոբ Արշակյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ) Zarkerak - Ղարաբաղը հայրենիք է, իսկ Մեղրին՝ ո՞չ, այդ ինչպես էր կարելի Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ. Հակոբ Արշակյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - Ղարաբաղը հայրենիք է, իսկ Մեղրին՝ ո՞չ, այդ ինչպես էր կարելի Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ. Հակոբ Արշակյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
Ղարաբաղը հայրենիք է, իսկ Մեղրին՝ ո՞չ, այդ ինչպես էր կարելի Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ. Հակոբ Արշակյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Ղարաբաղը հայրենիք է, իսկ Մեղրին՝ ո՞չ, այդ ինչպես էր կարելի Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ. Հակոբ Արշակյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

«Ուզում եմ մեր ընդդիմադիր գործընկերների «հայրենասիրական» ելույթներին արձագանքել»,- ԱԺ նիստում ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը և ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից, 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հատվածներ:

Արշակյանը հարցով դիմեց ընդդիմադիրներին. «Ես մի հարց եմ ուզում տալ ընդդիմադիրներին, հարցը հետևյալն է՝ Ղարաբաղը հայրենիք է, իսկ Մեղրին՝ ո՞չ: Այդ ինչպես էր կարելի Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ և որն է ձեր հայրենիքը, ուզում եմ այս հարցին պատասխանեք՝ արդյոք հայրենիքի ինչ-որ կտոր փոխանակման առարկա է»:

Արշակյանը ներկայացրեց նաև Սերժ Սարգսյանի հարցազրույցից մի հատված կապված այն հարցի հետ, թե ինչու ՀՀ-ն չի ճանաչում Արցախի անկախությունը, ինչպես նաև խոսեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ելույթի մասին. «Ես մի մեջբերում եմ ուզում կարդալ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձից, որը կոչ է Ադրբեջանի ժողովրդին ու իշխանությանը, այն է վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ ատելության ու ցեղասպանական քաղաքականությանը, պատրաստ լինել իրապես ընդունել ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը և Արցախի հանդեպ բնիկ հայ ժողովրդի տիտղոսն ու իրավունքները: Արցախի մեր հայրենակիցները պատրաստ են միջազգային ձևաչափով երկխոսության, հակամարտության կարգավորման և խաղաղության, սակայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, հատկապես ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Ուզում եմ ասել, որ մեր մոտեցումն էլ է նույնը: Այդ միջազգային ձևաչափով պետք է այս բոլոր հարցերը քննարկվեն Բաքվի և Ստեփանակերտի միջև»,-նշեց Արշակյանը:

Անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին, թե ինչպիսի սպառազինություններ են գնվել տարբեր ժամանակներում, մեղադրանքներին, որ գործող իշխանությունը կոտրել է բանակի ողնաշարը՝ ԱԺ փոխնախագահը հարց հնչեցրեց. «Ո՞րն է եղել Ապրիլյան քառօրյա պատերազմը 44-օրյայի չվերածելու գինը: Ո՞րն է եղել գինը, որ 4-րդ օրը պատերազմը դադարել է: Արդյոք դադարե՞լ է նրա արդյունքում, որ հայկական զինված ուժերը ահռելի ջախջախիչ հարված են հասցրել ադրբեջանական զինված ուժերին: Եվ, եթե այդպես է, ինչո՞ւ չեն շարունակվել այդ ռազմական հաջողությունները»:

Մանրամասները՝ տեսանյութում. 

25 Մայիս, 2023 12:48
Վեր