Արցախն անկախ կամ ՀՀ կազմում տեսնելու հիմնավորմամբ 1998-ին պալատական հեղաշրջում  իրականացրած ուժերն այսօր համարձակվում են մեղադրանքներ հնչեցնել մեր հասցեին․ Պապոյան (տեսանյութ) Zarkerak - Արցախն անկախ կամ ՀՀ կազմում տեսնելու հիմնավորմամբ 1998-ին պալատական հեղաշրջում իրականացրած ուժերն այսօր համարձակվում են մեղադրանքներ հնչեցնել մեր հասցեին․ Պապոյան (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - Արցախն անկախ կամ ՀՀ կազմում տեսնելու հիմնավորմամբ 1998-ին պալատական հեղաշրջում իրականացրած ուժերն այսօր համարձակվում են մեղադրանքներ հնչեցնել մեր հասցեին․ Պապոյան (տեսանյութ)
Արցախն անկախ կամ ՀՀ կազմում տեսնելու հիմնավորմամբ 1998-ին պալատական հեղաշրջում  իրականացրած ուժերն այսօր համարձակվում են մեղադրանքներ հնչեցնել մեր հասցեին․ Պապոյան (տեսանյութ)

Արցախն անկախ կամ ՀՀ կազմում տեսնելու հիմնավորմամբ 1998-ին պալատական հեղաշրջում իրականացրած ուժերն այսօր համարձակվում են մեղադրանքներ հնչեցնել մեր հասցեին․ Պապոյան (տեսանյութ)

«Արցախն անկախ կամ ՀՀ կազմում տեսնելու հիմնավորմամբ 1998-ին պալատական հեղաշրջում  իրականացրած ուժերն այսօր համարձակվում են մեղադրանքներ հնչեցնել մեր հասցեին»,- այս մասին ԱԺ նիստում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր  Գևորգ Պապոյանը։

«Արցախը չի հայաթափվելու, արցախցիները շարունակելու են ապրել ու ապրում են իրենց բնօրրանում, իսկ Հայաստանը տնտեսապես զարգանում և զարգանալու է՝ ապահովելով հայ ժողովրդի անվտանգությունը:  Մենք չեն կարող արկածախնդրության գնալ և ստանալ նոր Ալեքսանդրապոլի պայմանագիր ու Հայաստանի անկախության կորուստ: Սա անթույլատրելի է: Վերջապես մենք պետք է մի օր սովորենք մեր պատմության դասերը: Ինչո՞ւ այսօր Կարսն ու Իգդիրը ՀՀ-ում չեն, որովհետև Կարսն ու Իգդիրը թողած՝ 1920 թվականին Սևրի Հայաստան էինք երազում, արդյունքում ստացանք Ալեքսանդրապոլի պայմանագիր»,- ասաց Պապոյանը:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ, ճիշտ է՝ երազանքները լավ բան են, բայց պետական և քաղաքական գործիչներն իրավունք չունեն շարժվել երազանքներով, այլ միայն՝ ռեալ պոլիտիկով, պրագմատիզմով, ինչպես նաև իրերի իրական դրությունը հաշվի առնելով:

«Իրերի իրական դրությունը այս պահին սա է՝ ֆիքսել 29 800-ի հարցը, մեր սահմաններից դուրս հանել ադրբեջանական զորքերը և շարունակել արցախահայության իրավունքների շուրջ բանակցությունները: Իմիջիայլոց, տարածքային ամբողջականություն ճանաչելը ընդամենը նշանակում է, որ դու այլ երկրից տարածքային պահանջ չունես. մի բան, որ Հայաստանը երբեք չի էլ ունեցել: Հայաստանի ոչ մի իշխանություն նախորդ 32 տարիների ընթացքում ոչ մի երկրից, այդ թվում՝ Ադրբեջանից, չի ունեցել տարածքային պահանջ, հենց Ադրբեջանից տարածքային պահանջ ունեցանք, այդ պահից սկսած՝ մենք աշխարհում ոչ մի, ո՛չ մի դաշնակից չենք ունենա»,- ասաց Պապոյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում․ 

25 Մայիս, 2023 12:49
Վեր