Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի իրականացումը առաջնահերթություն է Հայաստանի համար. Փաշինյան Zarkerak - Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի իրականացումը առաջնահերթություն է Հայաստանի համար. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի իրականացումը առաջնահերթություն է Հայաստանի համար. Փաշինյան
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի իրականացումը առաջնահերթություն է Հայաստանի համար. Փաշինյան

Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի իրականացումը առաջնահերթություն է Հայաստանի համար. Փաշինյան

Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի իրականացումը առաջնահերթություն է Հայաստանի համար, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հաշվի առնելով Իրանի հետ համագործակցության զարգացման բարձր դինամիկան՝ ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելը և դրա հետագա իրականացումը մեզ համար առաջնահերթություն են երրորդ երկրների հետ առևտրային համագործակցության իրական ընդլայնման համատեքստում»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ Հնդկաստանի և Եգիպտոսի նման առաջնահերթ և հեռանկարային բանակցային ոլորտներում աշխատանքը, ինչպես նաև տնտեսական օրակարգի շուրջ համապարփակ երկխոսության զարգացումը և առևտրատնտեսական համագործակցության խորացումը Արաբական Միացյալ Էմիրությունների և Ինդոնեզիայի հետ լրացուցիչ խթան կհաղորդեն ինտեգրման գործընթացին: 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, չնայած ձեռք բերված արդյունքներին, ժամանակակից իրողություններից ելնելով՝ անհրաժեշտ է արագ ձևավորել երրորդ երկրների գործընկերների հետ փոխգործակցության արդյունավետ մեխանիզմներ, որոնք հետևողականորեն կհանգեցնեն երկրների տնտեսությունների կայուն զարգացման պայմանների ստեղծմանը։

25 Մայիս, 2023 17:00
Վեր