Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում և Ադրբեջանում խաղաղության պայմանագրի կնքման շուրջ քննարկումներին․ Զախարովա

Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում և Ադրբեջանում հաշտության պայմանագրի կնքման, ԼՂ կարգավիճակի որոշման խնդրի շուրջ քննարկումներին: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Երևանի ու Բաքվի միջև քաղաքական հարցերով սկզբունքային տարաձայնությունները պահպանվում են, այդ իսկ պատճառով այս փուլում առաջնահերթ ենք համարում 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի՝ բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնությունների անխախտ իրականացումը՛՛:

Ըստ Զախարովայի՝ դա առաջին հերթին վերաբերում է կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը, հումանիտար հարցերի լուծմանը, տարածաշրջանում տնտեսական-տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

՛՛Մենք հուսով ենք, որ տվյալ քայլերը կօգնեն պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական հարաբերությունների և վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար՛՛,-նշել է Զախարովան:

Վեր