Ֆրանսիան հրաժեշտ է տվել Ժան-Պոլ Բելմոնդոյին

Ֆրանսիան երեկ հրաժեշտ տվեց ազգային կինոյի լեգենդ Ժան-Պոլ Բելմոնդոյին: «Նոր ալիքի» խորհրդանիշներից մեկը դարձած դերասանը մահացավ երկուշաբթի՝ 88 տարեկանում՝ գրում է Euronews-ը:

«Մենք սիրում ենք Ժան-Պոլ Բելմոնդոյին, քանի որ նա մեզ նման էր: «Մեծագույնը՝ մեծերից, բայց նա առաջին հերթին մարդ էր»,- այսպես է նրան բնութագրել Ժան-Պոլ Սարտրը: «Մենք հիանում ենք նրանով, նա մեզ ծիծաղ էր պարգևում: Բելմոնդոն գրեթե մեզ նման է, միայն ավելի լավը»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժեշտի իր խոսքում:

Դերասանին հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Փարիզի Հաշմանդամների տանը: Բելմոնդոյի աճյունով դագաղը՝ Ֆրանսիայի դրոշով ծածկված, բակ բերեցին «Պրոֆեսիոնալ» ֆիլմից Էննիո Մորիկոնեի երաժշտության ներքո: Ստեղծագործությունը կատարում էր ռազմական նվագախումբը:

Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով արարողությանը թույլատրել են մասնակցել սանիտարական անձնագրով հազար մարդու: Մնացածի համար դրսում տեղադրվել էին մեծ էկրաններ:

Վեր