Նախկինում մի քանի անգամ դատապարտված 38-ամյա տղամարդը Էջմիածնի հյուրանոցներից մեկում ինքնասպան է եղել Zarkerak - Նախկինում մի քանի անգամ դատապարտված 38-ամյա տղամարդը Էջմիածնի հյուրանոցներից մեկում ինքնասպան է եղել
Zarkerak Zarkerak - Նախկինում մի քանի անգամ դատապարտված 38-ամյա տղամարդը Էջմիածնի հյուրանոցներից մեկում ինքնասպան է եղել
Նախկինում մի քանի անգամ դատապարտված 38-ամյա տղամարդը Էջմիածնի հյուրանոցներից մեկում ինքնասպան է եղել

Նախկինում մի քանի անգամ դատապարտված 38-ամյա տղամարդը Էջմիածնի հյուրանոցներից մեկում ինքնասպան է եղել

Այսօր՝ հունիսի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Ալավերդյան 8 հասցեում գտնվող «Էյջ Ռեզորթ» հյուրանոցային համալիրի համարներից մեկում տղամարդու դի կա։

Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի 10-րդ համարում հայտնաբերել են արնաշաղախ վիճակում, գլխի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի։

Մինչ դատական բժիշկն ու քննիչն աշխատել են դեպքի վայրում, Ոստիկանության ծառայողները պարզել են, որ մահացածը Վաղարշապատ քաղաքի բնակիչ 38-ամյա Սերժիկ Ղ․-ն է։

Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև «ТТ» տիպի ատրճանակ և մեկ հատ կրակված պարկուճ։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, իսկ մահացածը նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված, այդ թվում՝ ավազակային հարձակում կատարելու համար։

Ոստիկանություն դեպքի մասին ահազանգել է հյուրանոցային համալիրի տնօրենը, իսկ նրան ահազանգել են հյուրանոցի աշխատակիցները, որոնք, տեսնելով, որ տղամարդը չի արձագանքում դռան զանգերին, կոտրել են դուռը, որտեղ էլ հայտնաբերել են նրան մահացած։

04 Հունիս, 2023 20:41
Վեր