Ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի մեքենան․ առևանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց նա թույլ չտվեց․ Աշոտ Փաշինյան Zarkerak - Ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի մեքենան․ առևանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց նա թույլ չտվեց․ Աշոտ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի մեքենան․ առևանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց նա թույլ չտվեց․ Աշոտ Փաշինյան
Ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի մեքենան․ առևանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց նա թույլ չտվեց․ Աշոտ Փաշինյան

Ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի մեքենան․ առևանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց նա թույլ չտվեց․ Աշոտ Փաշինյան

Ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի ավտոմեքենան, իմ առևանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց տիկին Գայանեն թույլ չտվեց։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդի Աշոտ Փաշինյանը։

«Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան, առևանգումը մեքենան նստելուն չէր վերաբերում։ Առևանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց տիկին Գայանեն թույլ չտվեց։ Տիկին Գայանեն ինձ նախօրոք չէր ասել, որ «Եռաբլուր» ենք գնալու։ Ես նրան շատ հարգալից ասացի, որ այսքան ժամանակ ով փորձել կապվել ինձ հետ, կապվել է, ով ցանկացել է հանդիպել՝ հանդիպել է, սակայն հիմա իմ կամքին անկախ ինչո՞ւ եք ինձ տանում «Եռաբլուր»։ Ես հիմա չեմ ուզում ձեզ հետ գալ «Եռաբլուր», առաջինն այն պատճառով, որ Դուք առանց իմ կամքը հաշվի առնելու ասում եք գնում ենք այստեղ»,- ասաց նա։

Աշոտ Փաշինյանի խոսքով՝ բոլոր նմանատիպ դեպքերն օրենքին համապատասխան մեկնաբանություն պետք է ստանան։ Իր գործն է եղել դատաիրավական համակարգին դիմելը, մնացածն արդեն համակարգի աշխատակիցների գործն է։

«Ես չեմ որոշողը՝ ով դատապարտվի, ով՝ ոչ։ Պարզ է չէ՞, թե իմ ցուցմունքի որ մասն է համարվում առևանգում, որ հատվածը՝ ոչ։ Իմ ցուցմունքում պարզ նշված է, որ մասն է խնդրահարույց, որ մասը՝ ոչ, գործընթացն էլ հրապարակային է, կարող եք կարծիք կազմել»,- ասաց նա։

 

05 Հունիս, 2023 14:48
Վեր