«Ես դուրս թռա մեքենայից, քանի որ այլ կերպ չէի կարողանում դուրս գալ»,-վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, իր հետ տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում որոշ հանգամանքներ պատմեց իր և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի հետ կապված միջադեպից:
Աշոտ Փաշինյանը նշեց, որ ինքը մինչ այդ 7 րոպե պահանջել է կանգնեցնել մեքենան:
Լրագրողի հարցին, թե ինչ-որ վտա՞նգ էր զգում Աշոտ Փաշինյանը պատասխանեց, որ ամեն դեպքում իրեն իր կամքին հակառակ էին տեղափոխում։