Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով խորհրդարանում փակ նիստ կանցկացվի

 

 

Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով Ազգային ժողովում փակ նիստ անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Երեկ «Հայաստան» խմբակցության անունից գրություն ենք ուղարկել և առաջարկել, որ նիստին ներկա գտնվեն առաջին դեմքերի մակարդակով։ Շատ կարևոր է, որ լիարժեք տեղեկատվություն ստանանք»,- հավելեց Մինասյանը։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ հնարավոր է` քննարկմանը պետական գաղտնիքի տարրեր լինեն, հետևաբար պատրաստ են նաև փակ քննարկման։

Վեր