Երևան հասավ Ֆրանսիայի կողմից ուղարկված COVID-19 պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Ֆրանսիայի կողմից ուղարկված AstraZeneca պատվաստանյութի 25 հազար դեղաչափ պարունակող առաջին խմբաքանակը սեպտեմբերի 14-ի առավոտյան հասել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից, նշելով, որ օդանավակայանում այն ընդունել են  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Քրիստոֆ Քացախյանն ու Հայաստանի առողջապահության և Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները:

«ՀՀ իշխանությունների հետ համակարգմամբ պատվաստանյութի մնացած առաքումները կշարունակվեն վաղը և առաջիկա շաբաթների ընթացքում»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Վեր