Նոր ռազմական տեղամասեր՝ Աղդամի և Մարտակերտի պատմական վայրերի մերձակայքում. CHW Zarkerak - Նոր ռազմական տեղամասեր՝ Աղդամի և Մարտակերտի պատմական վայրերի մերձակայքում. CHW
Zarkerak Zarkerak - Նոր ռազմական տեղամասեր՝ Աղդամի և Մարտակերտի պատմական վայրերի մերձակայքում. CHW
Նոր ռազմական տեղամասեր՝ Աղդամի և Մարտակերտի պատմական վայրերի մերձակայքում. CHW

Նոր ռազմական տեղամասեր՝ Աղդամի և Մարտակերտի պատմական վայրերի մերձակայքում. CHW

 

Caucasus Heritage Watch-ն անհանգստացած է Աղդամի և Մարտակերտի պատմական վայրերի մերձակայքում նոր ռազմական կայանքների առկայությամբ: 2021 թվականի ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում բունկերներ են փորվել դամբարանի մոտ գտնվող ադրբեջանական պատմական գերեզմանատանը։ Դրանք վերջերս ընդլայնվել են:

Մի շարք բունկերներ են հայտնվել նաև ադրբեջանական գերեզմանոցից և դամբարանից մոտ 80 մետր դեպի արևելք՝ Գըզըլ Կանգարլիի/Նոր Մարաղայի մոտակայքում։

2022 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում էլ բունկերներ են հայտնվել վաղ միջնադարյան Գյավուրկալայի եկեղեցու ավերակներից 115 մետր դեպի արևելք, որը գտնվում է Բայահմադլի/Նոր Հայկաջուր և Սոֆուլու գյուղերի միջև։

Հաագայի կոնվենցիայի 4.1-րդ հոդվածը կողմերին կոչ է անում «ձեռնպահ մնալ մշակութային արժեքի և դրա անմիջական շրջակայքի ցանկացած օգտագործումից, որը կարող է այն ոչնչացնել կամ վնասել զինված հակամարտության ժամանակ»: Ժառանգության վայրերի մոտ բունկերների տեղադրումը խախտում է համարվում և շատ մտահոգիչ է: CHW-ն ադրբեջանական իշխանություններին կոչ է անում պահպանել Հաագայի կոնվենցիայի 4.1-րդ հոդվածը և հեռացնել ռազմական օբյեկտները ժառանգության վայրերի տարածքից:

09 Հունիս, 2023 14:36
Վեր