Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել․ նա ազատ արձակվեց Zarkerak - Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել․ նա ազատ արձակվեց
Zarkerak Zarkerak - Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել․ նա ազատ արձակվեց

Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել․ նա ազատ արձակվեց

Արցախյան 44-օրյա պատերազմում զոոհված զինծառայողի մայր  մայր Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց: Դատարանի որոշմամբ դատապարտվեց 4 տարի ազատազրկման, դատարանը պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ նշանակելով մեկ տարի փորձաշրջան՝ երկրից չբացակայելու պայմանով:

Նշենք, որ այսօր Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»  նիստը դռնփակ է ընթացել:

Գայանե Հակոբյանն արդեն երկրորդ անգամ հրաժարվել  է փաստաբանների պաշտպանությունից:

Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվել էր մայիսի 20-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։

09 Հունիս, 2023 15:53
Վեր