«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն հարցում է անցկացրել Հայաստանում: Արդյունքները մամուլի ասուլիսում ներկայացրեց տնօրեն Արամ Նավասարդյանը։
Նա նշեց, որ հարցում իրականացրել են հեռախոսով, մասնակցել է 1100 քաղաքացի։ Այն իրականացվել է մայիսի 27-31-ը։
Հարցման ժամանակ քաղաքացիներին տրվել է հետևյալ հարցը․ «Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ դիտորդական առաքելության առկայությունը ՀՀ-ում»։ Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․
Նույն հարցը տրվել է նաև 5 ամիս առաջ՝ հունվար ամսին, և պատասխանները եղել են հետևյալը․