ՆԳՆ փրկարար ծառայությունը և Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը կշարունակեն համագործակցությունը Zarkerak - ՆԳՆ փրկարար ծառայությունը և Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը կշարունակեն համագործակցությունը
Zarkerak Zarkerak - ՆԳՆ փրկարար ծառայությունը և Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը կշարունակեն համագործակցությունը
ՆԳՆ փրկարար ծառայությունը և Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը կշարունակեն համագործակցությունը

ՆԳՆ փրկարար ծառայությունը և Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը կշարունակեն համագործակցությունը

Հունիսի 9-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին և Աղետների կառավարման բաժնի ղեկավար Լուսինե Քոչարյանին։

ՓԾ տնօրենը, ողջունելով հյուրերին, բարձր գնահատեց ընկերության դերը մասնագետների վերապատրաստման, բնական և տեխնածին աղետներից բնակչության խոցելիության նվազեցման և մասնագիտական պատրաստվածության բարձրացման ծրագրերի իրականացման գործում։

Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործադիր տնօրենը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար։

«Ընկերությունը հանդիսանում է պետության կողմից ճանաչված մարդասիրական ոլորտում կառավարությանն աջակցող կառույց, որը տասնյակ տարիներ տարաբնույթ և լայնածավալ աշխատանքներ է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց Աննա Եղիազարյանը նշելով, որ ընկերությունը, հանդիսանալով Կարմիր Խաչի միջազգային Կոմիտեի ընտանիքի և Միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ, ՀՀ-ում կամավորական առաքելություն իրականացնող ամենամեծ կառույցն է, որը տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցություն է իրականացնում բոլոր պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

Ա․Եղիազարյանը հավելեց, որ ընկերությունը զինված է մարդկային լուրջ ռեսուրսներով․ մասնավորապես՝ կամավորական ռեսուրսներով (աղետներին արձագանքող պատրաստված թիմեր), որոնք ունեն համապատասխան գիտելիքներ և ամբողջությամբ ունակ են ինքնաբավ միջոցներով օժանդակել արտակարգ իրավիճակներում փրկարարական գործողությունների իրականացմանը։ Միաժամանակ ընկերության կողմից բազմաբնույթ աշխատանքներ են իրականացվում նաև հանրային իրազեկման բնագավառում․ թիրախային խմբերի իրազեկման բարձրացում՝ որպես աղետների ռիսկի նվազեցման միջոցառում, համայնքային զարգացման ծրագրեր՝ որպես աղետների կանխարգելիչ միջոցառում։

Զրույցի ընթացքում Կարմիր Խաչի ընկերության գործադիր տնօրենը նաև նշեց, որ առաջնահերթությունների շարքում արձագանքող թիմերի ընդլայնման հարցն է, որը նախատեսվում է տարվա ընթացքում կազմավորել բոլոր մարզերում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության զարգացման, կամավորական շարժման խթանման, մասնավորապես՝ կամավորական հենակետերի ավելացման, սահմանամերձ համայնքների աղետներին արձագանքման կարողությունների բարելավման, ինչպես նաև ոլորտային մի շարք այլ հարցեր։

Կամո Ցուցուլյանը, կարևորելով համայնքային կամավորական թիմերի ընդլայնման խնդիրը, նշեց, որ արդեն իսկ կամավորներն ընդգրկված են համատեղ տարաբնույթ ծրագրերում, պլաններում և մի շարք համայնքներում արդյունավետորեն իրականացնում են ակտիվ աշխատանքներ: Ելնելով վերոնշյալից՝ ՓԾ տնօրենն առաջարկեց առաջիկայում, լողասեզոնի բացումով պայմանավորված, Սևանա լճի ափամերձ տարածքում սահմանվելիք հերթապահությանը, փրկարարական հերթապահող ուժերի հետ համատեղ, ընդգրկել նաև կամավորական թիմերի անդամներին։

Քննարկման ընթացքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին ռեսուրսների մոբիլիզացման տեսանկյունից շարունակել ակտիվ համագործակցությունը։

անդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին Փոխըմբռնման Հուշագրի վերանայման և ՆԳՆ հետ համատեղ հուշագրի ստորագրման մասին, որը հնարավորություն կտա ոչ միայն պահպանել ձեռքբերումները, այլև ամրապնդել և զարգացնել համագործակցության ուղղությունները։

09 Հունիս, 2023 18:55
Վեր