Վլադիմիր Պուտինը Սոչիում բանակցություններ է վարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նախատեսվում է քննարկել հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ երկկողմ և տարածաշրջանային օրակարգը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը։