Եվրոպական միության նպատակը բարգավաճող Հարավային Կովկասն է, որտեղ խաղաղություն է հաստատվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Պետեր Միխալկոն։
Նա ընդգծել է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղ գործընթացում նկատվում է ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ մասնակցությունը:
՛՛Մայիսի 14-ին Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպեցին Բրյուսելում, հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսին: Վերջերս տեղի ունեցավ նաև նրանց հանդիպումը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում: Շատ լավ է, որ գործընթացը շարունակվում է։ Եվրոպական միությունը ցանկանում է ամեն ինչ անել խաղաղության հասնելու համար՛՛,-ասել է Միխալկոն:
Նա նաև նաև պատմել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ տարածաշրջան կատարած այցի մասին՝ նշելով. ՛՛ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Բաքու և հանդիպումներ է ունենում ադրբեջանցի պաշտոնյաների հետ: Նպատակը գործընթացն է՛լ ավելի առաջ մղելն է՛՛: