Կարևոր է նվազեցնել լարվածությունը սահմանին․ ԵՄ ներկայացուցիչն այցելել է Երասխ

 

 

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այցելել է Հայաստան։ Սեպտեմբերի 14-ին Կլաարը թվիթերյան իր էջում այցի մասին գրել է․

«Երկօրյա ինտենսիվ հանդիպումներից հետո ավարտեցի լավ այցը Հայաստան: Երասխ այցելությունը հստակ տպավորություն թողեց, թե հաճախ որքան մոտ են Հայաստանի և Ադրբեջանի ռազմական դիրքերը: Կարևոր է նվազեցնել լարվածությունը սահմանին՝ նպաստելու բանակցությունների ավելի լավ մթնոլորտին: Եվրամիությունը պատրաստ է աջակցել»։ 

15 Սեպտեմբեր, 2021 15:32
Վեր