ԱՄՆ-ում առաջարկում են «Գորշ գայլերին» ճանաչել որպես ահաբեկչական կառույց Zarkerak - ԱՄՆ-ում առաջարկում են «Գորշ գայլերին» ճանաչել որպես ահաբեկչական կառույց
Zarkerak Zarkerak - ԱՄՆ-ում առաջարկում են «Գորշ գայլերին» ճանաչել որպես ահաբեկչական կառույց
ԱՄՆ-ում առաջարկում են «Գորշ գայլերին» ճանաչել որպես ահաբեկչական կառույց

ԱՄՆ-ում առաջարկում են «Գորշ գայլերին» ճանաչել որպես ահաբեկչական կառույց

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի «Դեմոկրատական կուսակցության» անդամ Դինա Թիթուսն ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին 2022-ի օրենքում առաջարկել է կատարել փոփոխություն, որով թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպությունը կճանաչվի որպես ահաբեկչական կառույց և կարգելվի դրա գործունեությունը։

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, օրենքի նախագծով նաև առաջարկվում է դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:

Նշվում է, որ օրենքի փոփոխություններում Ադրբեջանի իշխանություններից պահանջվում է անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: Անհրաժեշտ է համարվում ուսումնասիրել և պարզել, թե արդյոք արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրքական հարվածային անօդաչուները կիրառել են ամերիկյան տեխնոլոգիաներ:

Հիշեցնենք, որ Եվրախորհուրդը «Գորշ գայլերի» շարժումը ներառել էր ահաբեկչական խմբերի ցանկում: Իսկ Ֆրանսիայում 2020-ի նոյեմբերի 4-ից պաշտոնապես արգելվել է «Գորշ գայլերի» գործունեությունը։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հրապարակել էր այդ կազմակերպության գործունեությունը արգելող հրամանագիրը: Նախագահ Մակրոնի ստորագրած հրամանագրում նշվում էր, որ «Գորշ գայլերը» սերմանում են խտրականություն և ատելություն ու մասնակցում բռնի գործողությունների։

16 Սեպտեմբեր, 2021 15:44
Վեր