Փոփոխություն՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու կարգում

Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ` փոխոխություն է կատարվել  անվճար կամ արտոնյալ պայմաններով  դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող  բնակչության առանձին (հատուկ) խմբերի և հիվանդությունների ցանկերում: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։

Այսուհետ  անվճար  կամ արտոնյալ  պայմաններով  դեղորայք կստանան  նաև.

  1. Մինչև 18 տարեկան երեխաները՝ 7 տարեկանի փոխարեն
  2. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության վայրից տեղահանված անձինք
  3. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորածների և գերեվարված  անձանց   ընտանիքների անդամներ:

  Հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում դեղերը հիվանդներին հատկացվում են անվճար՝  ավելացվել են հետևյալ տեսակները.

  1. Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին  չպարունակող մանկական կեր)
  2. Անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր)
  3. Մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ)  վարակ  (դեղեր թեսթեր)
  4. Հիպոֆիզային գաճաճության ախտանիշ (հորմոնային դեղեր)
  5. Վիրուսային հեպատիտ Ց հիվանդության  (հակավիրուսային դեղեր)
17 Սեպտեմբեր, 2021 18:56
Վեր