Արցախի ԱԱԾ-ն շատ կարևոր հայտարարություն է տարածել

Արցախյան և հայաստանյան լրատվամիջոցներով լուրեր են տարածվել այն մասին, որ Արցախում իրականացվող շինարարական աշխատանքներին ներգրավվել են իրանական անձնագրերով անձինք, որոնք կարող են ադրբեջանցիներ լինել։ Արցախի ԱԱԾ-ն իրազեկում է՝ հիշյալ կասկածները իրականությանը չեն համապատասխանում։

«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա օտարերկրյա քաղաքացիները ներգրավվել ու շարունակում են մասնակիցը լինել Արցախի Հանրապետությունում իրականացվող մասնագիտական և ոչ մասնագիտական տարբեր աշխատանքների, այդ թվում՝ շինարարական, ինչն անտրամաբանական է որպես արտասովոր երևույթ ներկայացնելը։

Հատկանշական է, որ նմանատիպ յուրաքանչյուր դեպքում ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը «Ազգային անվտանգության մարմինների մասին» ԱՀ օրենքով սահմանված գործառույթների շրջանակում և հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցության շրջանակում իրականացնում է անհրաժեշտ միջոցառումները՝ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ»,- ասված է ԱՀ ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:

17 Սեպտեմբեր, 2021 20:05
Վեր