Մհեր Արմենիայի «Ազգի ձայն» կուսակցությունը չի միանա վարչապետի հրաժարականի պահանջին

Երգիչ, իրեն նաև քաղաքական գործիչ հռչակած Մհեր Արմենիայի «Ազգի ձայն» կուսակցության ֆեյսբուքյան էջը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով հաղորդագրություն է տարածել, որում ասված է, որ չեն միանա կեղծ օրակարգով հանդես եկող ու վարչապետի հրաժարականի պահանջի տակ հանդես եկող կեղծ քաղաքական ուժերին:

««Ազգի ձայն» կուսակցությունը չի միանա կեղծ օրակարգերով հանդես եկող որեւէ քաղաքական ուժի, որը վարչապետի հրաժարականի պահանջի անվան տակ կփորձի երկիրը տանել ցնցումների, քանզի դա ոչ պետականամետ քաղաքական ուժերի գործելաոճն է»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ «Ազգի ձայն» կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետությանը ՀԱՊԿ-ի նախագահությունն ստանձնելու կապակցությամբ:

Հիշեցնենք՝ Մհեր Արմենիան ամիսներ առաջ հայտարարել էր, որ պատրաստվում է կուսակցություն հիմնադրել եւ մասնակցել ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նա նշել էր, որ ցանկություն ունի ինչ-որ գեղեցիկ գույն մտցնել մեր այսօրվա առօրյայի մեջ և փորձել ինչ-որ ձևով պետականաշինության մեջ մասնակից լինել: Ամիսների ընթացքում Մհերը վստահորեն պնդում էր, որ հաղթելու են: Ապրիլի 21-ին էլ նա հրավիրել էր իր կուսակցության հիմնադիր համագումարին մասնակցելու: Հրավերին արձագանքած լրագրողները, սակայն, հասնելով նշված վայր, անակնկալի էին եկել՝ արձանագրելով, որ ընդարձակ դահլիճում ներկա է ընդամենը 15-17 հոգի:

17 Սեպտեմբեր, 2021 20:21
Վեր