Որևէ մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, զինանշանը․ Ալեն Սիմոնյան Zarkerak - Որևէ մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, զինանշանը․ Ալեն Սիմոնյան
Zarkerak Zarkerak - Որևէ մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, զինանշանը․ Ալեն Սիմոնյան
Որևէ մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, զինանշանը․ Ալեն Սիմոնյան

Որևէ մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, զինանշանը․ Ալեն Սիմոնյան

Որևէ մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, զինանշանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով   ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհին երեխաներ տեղափոխող միկրոավտոբուսի վրայից Արցախի դրոշը հեռացնելու միջադեպին։ 

«Նման մանր գործողությունների ձևով միգուցե անեն, բայց որևէ մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, զինանշանը։ Դա ապարդյուն գործ է, որը միտված է մարդկանց նյարդայնացնելուն»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը։

Նշենք, որ միջադեպը դատապարտել է նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն` ընդգծելով, որ դա երեխաներին ահաբեկելու նպատակ է հետապնդել։

«Ադրբեջանական աղբյուրները հպարտությամբ տարածում են այս տեսանյութը: Բայց այստեղ հարցը պահվածքն է, որ ադրբեջանական զինված ծառայողները ցուցաբերում են երեխաների նկատմամբ, երեխաներին բացահայտ ահաբեկելու նպատակ՝ դիմակով ու զինված»,- նշել է Թաթոյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանիցները կանգնեցրել էին արցախցի երեխաներ տեղափոխող միկրոավտոբուսը,  դանակով հեռացրել ավտոբուսի վրա փակցված Արցախի դրոշովը  և երեխաներին ասել՝ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է, հասկանալի՞ է»:

18 Սեպտեմբեր, 2021 15:45
Վեր