Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 14-ի դրությամբ:
Տվյալները վերցված են ՀՀ բոլոր գործող բանկերում արտարժույթի հաշվիչ Rate.am հարթակից:
Այսպիսով՝ ամերիկյան մեկ դոլարը գնվում է առավելագույնը 385, նվազագույնը՝ 382 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 387.50 -391 դրամ փոխարժեքով:
Եվրոն գնվում է 404 դրամ նվազագույն և 411 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 416 -420 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է նվազագույնը 3.68 դրամ և 4 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 4.05-4.25 դրամ փոխարժեքով: