Լեհաստանը կիրակի սկսել է կիրառել երկիր ռուսական գրանցումով բոլոր մարդատար ավտոմեքենաների մուտքի՝ Եվրամիության արգելքը, որը վերջինն է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարքից, հայտնում է Associated Press-ը։
Եվրամիության որոշմամբ, Ռուսաստանի Դաշնությունում գրանցված տրանսպորտային միջոցներին այլևս արգելվում է մուտք գործել ԵՄ տարածք։
«Ռուսաստանում գրանցված մեքենան իրավունք չունի մտնել Լեհաստան»,- շաբաթ օրը հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին՝ հայտարարելով, որ արգելքն ուժի մեջ է մտել ժամեր անց՝ կեսգիշերին։
Այս քայլը ձեռնարկվել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ հարևան մերձբալթյան երկրները՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան արգելել են ռուսական համարանիշերով մեքենաների մուտքն իրենց տարածք: