Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին կիրակի երեկոյան կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանին, հայտնում է Mehr-ը։
Նախատեսվում է, որ Իրանի նախագահը ելույթ կունենա ԱՄՆ-ում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Ակնկալվում է, որ միջոցառման շրջանակում Ռաիսին բանակցություններ կվարի այլ երկրների ղեկավարների հետ, ինչպես նաև ելույթ կունենա ԱՄՆ-ում բնակվող իրանցիների համար:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի Բարձր մակարդակի շաբաթը մեկնարկում է 2023 թվականի սեպտեմբերի 18-ին։ Ընդհանուր բանավեճի առաջին օրը տեղի կունենա երեքշաբթի՝ սեպտեմբերի 19-ին։