Կանադայի ափերից արևմուտք 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 11.28-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պորտ Մաքնիլ քաղաքից 228 կիլոմետր դեպի արևմուտք, որտեղ ապրում է մոտ երկու հազար մարդ։
Օջախը 10 կիլոմետր խորության վրա է։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։