ԿԸՀ-ն այսօր՝ սեպտեմբերի 18-ի առավոտյան մամուլի ասուլիս է հրավիրել՝ ամփոփելու Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 234 436 (28,44 տոկոս): Նրա խոսքով, սա ճշգրտված թիվն է, որը մի փոքր տարբերվում է՝ երեկ ժամը 21-ին հրապարակված թվից:
Անվավեր քվեաթերթիկները կազմել են 2763:
Այնուհետեւ ԿԸՀ նախագահը ներկայացրեց քաղաքական ուժերի ստացած քվեները:
Անճշտությունների չափը կազմել է 195:
Նա հիշեցրեց, որ անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 4 տոկոս է, կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 6 տոկոս:
«Այսօր 12.00-ից սկսվելու է վերահաշվարկի դիմումների ներկայացման ժամկետի հոսքը, որը շարունակվելու է մինչեւ այսօր ժամը 18-ը եւ վաղը առավոտյան 9-ից մինչեւ 11-ը: Վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացնել վստահված անձինք: Երբ արդեն դիմումները պարզ կլինեն, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ կընտրի պատահական սկզբունքով վերահաշվարկի ենթակա տեղամասերը, ինչպես նաեւ ԸԸՀ-ն իր նախաձեռնությամբ կարող է նաեւ այլ տեղամասեր, որոնց հետ կապված արդյունքների ամփոփման ժամանակ խնդիրներ արձանագրած կլինեն, իրականացնել վերահաշվարկ»,-ասաց Վահագն Հովակիմյանը: