Արցախի ինքնահռչակ իշխանություններն այս քայլով խաչ քաշեցին Արցախի ժողովրդի հերոսական, արդեն տասը ամսվա պայքարի վրա. Դավիթ Ստեփանյանը՝ Արցախ Աղդամով հումանիտար բեռի անցկացման մասին Zarkerak - Արցախի ինքնահռչակ իշխանություններն այս քայլով խաչ քաշեցին Արցախի ժողովրդի հերոսական, արդեն տասը ամսվա պայքարի վրա. Դավիթ Ստեփանյանը՝ Արցախ Աղդամով հումանիտար բեռի անցկացման մասին
Zarkerak Zarkerak - Արցախի ինքնահռչակ իշխանություններն այս քայլով խաչ քաշեցին Արցախի ժողովրդի հերոսական, արդեն տասը ամսվա պայքարի վրա. Դավիթ Ստեփանյանը՝ Արցախ Աղդամով հումանիտար բեռի անցկացման մասին
Արցախի ինքնահռչակ իշխանություններն այս քայլով խաչ քաշեցին Արցախի ժողովրդի հերոսական, արդեն տասը ամսվա պայքարի վրա. Դավիթ Ստեփանյանը՝ Արցախ Աղդամով հումանիտար բեռի անցկացման մասին

Արցախի ինքնահռչակ իշխանություններն այս քայլով խաչ քաշեցին Արցախի ժողովրդի հերոսական, արդեն տասը ամսվա պայքարի վրա. Դավիթ Ստեփանյանը՝ Արցախ Աղդամով հումանիտար բեռի անցկացման մասին

Սեպտեմբերի 18-ին առավոտյան APA լրատվական գործակալությունը տեղեկատվություն տարածեց, ըստ որի Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը բեռնատարներով անհրաժեշտ մարդասիրական օգնություն է հասցրել Ստեփանակերտ՝ և՛ Լաչինով, և՛ Աղդամով: Տարածված տեղեկատվությունը քիչ անց հաստատեց նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության համաձայն՝ Լաչինի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Աղդամով՝ ռուսական, շվեյցարական արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։

Ստեփանակերտը տեղեկացնում է, որ փորձաքննությունից հետո դրանք կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին և կօգտագործվեն ըստ կարիքների։

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախ երկու ճանապարհով հումանիտար բեռների մուտքին՝ ասաց. «Այսօրվա Արցախի ինքնահռչակ իշխանություններն այս քայլով խաչ քաշեցին Արցախի ժողովրդի հերոսական, արդեն տասը ամսվա պայքարի վրա: Արցախցիներն այս տասը ամսվա ընթացքում կրել են բազմաթիվ զրկանքներ և փորձել են պահել իրենց երկիրը, փորձել են պահել իրենց մարդ լինելու իրավունքը և չճկվել Ադրբեջանի առջև: Այս քայլով Արցախի ինքնահռչակ իշխանություններն այս ամենի վրա խաչ են քաշել, որովհետև այսօր Բաքվի հիմնական նպատակն է ցույց տալ աշխարհին, որ Արցախում չկա շրջափակում, որ Արցախում մարդիկ սովի մատնված չեն, որ ճանապարհներով կա ելումուտ: Ընդամենը երկու բեռնատար է մտել Արցախ, մեկը՝ Աղդամից, մեկը՝ Գորիսից, եթե հիմա այդ երկու բեռնատարը մտել է, այնտեղ մեկ է այդ նույն շոուն շարունակվելու է, պարզ է, որ դա մի կաթիլ ջուր է օվկիանոսի մեջ, բայց իրենք իրենց նպատակին արդեն հասան»:

Ստեփանյանի խոսքով՝ Արցախի բլոկադան շարունակվելու է այնքան ժամանակ մինչև կա՛մ արցախցիները վերջնականապես հանձնվեն Ադրբեջանի պայմաններին, կա՛մ միջազգային հանրության և Հայաստանի ջանքերը ստանան արդյունք և Ադրբեջանին ստիպեն բացել Լաչինի միջանցքը. «Հիմա, սա քայլ էր առաջին սցենարի օգտին, և այդ քայլն արեց Արցախի իշխանությունը, թող ոչ մեկը չասի, որ այդ երկու բեռնատարը մտան, Արցախում արդեն սով չի լինի, 100 հազար մարդու կերակրել երկու բեռնատարով անհնար է: Սա հերթական քաղաքական քայլն էր, այն, ինչի մասին ես ամիսներով խոսում էի, որ այս մարդիկ հերթական անգամ ռուսի հետ մտել են գործարքի մեջ և չգիտեմ՝ ինչ հույսով: Ես լսել եմ, որ Արցախում դեռ կան մարդիկ, որոնք հույս ունեն, որ Արցախը մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ, ես չգիտեմ՝ այդ հիմարություններն ինչի արգասիք են: Սա կա՛մ կատարյալ հիմարություն է, կա՛մ դավաճանության հերթական դրսևորում»:

Անդրադառնալով Բաքվի հաջորդ քայլին՝ քաղաքագետը նշեց. «Բաքուն շարունակելու է հետևողական օղակը սեղմել և ճզմել, Բաքուն ունի հստակ ծրագիր Արցախը հայաթափելու: Վաղը հնարավոր է ևս մեկ բեռնատար մտնի Արցախ, բայց մեր պահանջն ու նպատակը պետք է լինի Լաչինի միջանցքի հարյուր տոկոսանոց դեբլոկադան, այնպես, ինչպես դա գրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում, այլ պահանջ մենք չպետք է ունենանք: Եթե Արցախի ինքնահռչակ իշխանությունները շարունակեն գործել այս տրամաբանության մեջ, այդ հնարավորությունն ի սպառ վերացվելու է: Ամեն իրենց այսպիսի քայլից հետո այդ հնարավորության հավանականությունը փոքրանում է»:

Մեր այն հարցին, թե արդյոք այս որոշումը նշանակում է, որ տեղի է ունեցել Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն՝ Դավիթ Ստեփանյանն ասաց. «Այս որոշումը կայացվել է Ռուսաստանի հովանու և միջնորդության ներքո, սա նշանակում է Բաքվի օրակարգի սպասարկում: Մեզ պետք են Բաքու-Ստեփանակերտ բանակցություններ միջազգային հովանու ներքո, այն, ինչն այսօր առաջարկում է ԱՄՆ-ը, այդ դեպքում Արցախի ժողովրդի իրավունքները կարող են պաշտպանվել: Այն դեպքում, երբ դա արվում է ՌԴ-ի միջնորդությամբ, այդ հավանականությունը մոտենում է զրոյի»:

Թե ինչու այդ բանակցությունների մասին Արցախի իշխանությունը չի տեղեկացնում արցախահայությանը՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Դա խոսում է այն մասին, որ Արցախի իշխանությունները չեն ուզում մարդկանց այդ մասին հայտնել, իսկ եթե չեն ուզում հայտնել, ուրեմն այդտեղ շատ մութ հարցեր կան: Ես ուղղակի շարունակում եմ զարմանալ արցախցիների վրա, թե նրանք մինչև այսօր ինչու այդ իշխանության դեմ դուրս չեն եկել: Արցախցիները պետք է հասկանան մեկ բան՝ այստեղ արդեն երկմտանքի տեղ չկա, նրանց հանձնելու են ոչ թե ռուսին, այլ՝ թուրքին, ռուսն ի վիճակի չէ նրանց ընդունել, նրանք պետք է սա հասկանան»:

Խոսելով նաև այս ամենի ֆոնին սահմանային լարվածության մասին՝ Ստեփանյանը նշեց, որ Բաքուն դրանով փորձում է զիջումներ կորզել. «Այսօր Աղդամով մեկ բեռնատար մտավ, վաղը երկրորդը կմտնի, արդեն ամբողջ աշխարհով նրանք հայտարարում են, որ Լաչինի և Աղդամի ճանապարհները բաց են, նրանք չեն ասում, որ մի բեռնատար է անցել, նրանք ասում են ճանապարհը բաց է ու ցույց են տալիս՝ ինչպես է այդ բեռնատարն անցնում: Նրանք ցույց են տալիս, որ Երևանի արգումենտացիան որևէ իմաստ չունի, այսինքն՝ իրականում ճանապարհները բաց են: Երբ նրանք ցույց են տալիս, որ անցակետով մեր հայրենակիցներն անցնում են, գալիս են Հայաստան, բեռնատարներն են ցույց տալիս, նրանք դրանով իրականությունը կոծկում են: Կրակոցներն էլ կողքից հավելյալ ճնշման միջոցեն, բոլոր գործիքակազմը, որն Ադրբեջանն ունի, կիրառում է»:

 

Աննա Բզնունի

18 Սեպտեմբեր, 2023 13:18
Վեր