Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը կոչով դիմել է արցախահայերին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Նագիևը Արցախի հայերին կոչ է արել միասին ապրել երկրում․
«Մենք հայ բնակչությանը կոչ ենք անում միասին ապրել։ Ադրբեջանական պետությունը և ադրբեջանցիները պատերազմ չեն ուզում։ Այսօր մենք մտահոգված ենք բնակավայրերի շուտափույթ վերականգնման և 750 հազար բնակչի՝ իրենց տներ շուտափույթ վերադարձով։ Նրանք տեղահանվել են իրենց հայրենիքում»,- ասել է Ալի Նագիևը: