Հայաստան-ԱՄԷ-ի համար կարևոր է վիզաների ազատականացման մասին համաձայնագիրը․ ԱԳ փոխնախարար Zarkerak - Հայաստան-ԱՄԷ-ի համար կարևոր է վիզաների ազատականացման մասին համաձայնագիրը․ ԱԳ փոխնախարար
Zarkerak Zarkerak - Հայաստան-ԱՄԷ-ի համար կարևոր է վիզաների ազատականացման մասին համաձայնագիրը․ ԱԳ փոխնախարար
Հայաստան-ԱՄԷ-ի համար կարևոր է վիզաների ազատականացման մասին համաձայնագիրը․ ԱԳ փոխնախարար

Հայաստան-ԱՄԷ-ի համար կարևոր է վիզաների ազատականացման մասին համաձայնագիրը․ ԱԳ փոխնախարար

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի խոսքով՝ Հայաստան–ԱՄԷ հարաբերությունները դինամիկ զարգանում են։

ՀՀ ԱԳ նախարարի Աբու Դաբի կատարած այցի ժամանակ ձեռք են բերվել պրակտիկ պայմանավորվածություններ, որոնց կյանքի կոչման ուղղությամբ աշխատանքներ կտանի Կառավարությունը, և սա կզարգացնի երկու երկրների տնտեսական հարաբերությունները։

«ԱՄԷ-ն Մերձավոր արևելքում առաջին առևտրային գործընկերն է, բայց ավելի մեծ շուկա կա, որին պետք է հասնենք: Կառավարությունն ու ԱԳՆ-ն հոգ են տանում, որ թարմացվի իրավաբանական բազան, որը թույլ կտա խորացնել համագործակցությունը: Կարևոր է վիզաների ազատականացման մասին համաձայնագիրը, որը դեռևս ուժի մեջ չի մտել, այն կակտիվանա ներպետական ընթացակարգերից հետո»,- Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար համաժողովի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց նա։

Ըստ Կոստանյանի՝ սա թույլ կտա ակտիվացնել զբոսաշրջային հոսքերը երկու ուղղություններով։ Համաձայնագիրը պետք է անցնի Սահմանադրական վերահսկողություն և ներկայացվի ՀՀ ԱԺ վավերականացման:

18 Սեպտեմբեր, 2023 13:54
Վեր