Մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կնքվի սննդի անվտանգության համաձայնագիր։ Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողովի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ նրա` այդպիսով հայկական ապրանքներն ավելի լավ հասանելիություն կունենան ԱՄԷ շուկաներ, որը արտահանման տեսանկյունից կարևոր քայլ է։
«Բացի այդ, մենք աշխատում ենք մեր իրանցի գործընկերների հետ, որպեսզի տարանցիկ բեռնափոխադրումները դեպի ծոցի երկրներ հեշտանան ու դառնան ավելի մատչելի։ Այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ տարվում են, արտահանում էլ կա արդեն, ուղղակի մեր նպատակն է, որ լոգիստիկ, տարանցիկ կապերի հեշտացման կամ պարզեցման միջոցով առևտուրը դարձնենք ավելի անկաշկանդ ու ծաղկող»,-ընդգծեց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ բացի առևտրից, մոտ ժամանակներում Իրանի հետ կկնքվի նաև ծառայությունների և ներդրումների ազատ առևտրի համաձայնագիր, քանի որ, ըստ Քերոբյանի, բացի ֆիզիկական ապրանքներից, ծառայությունները ևս առևտրի զգալի մաս են համարվում։