Կառավարչական ճգնաժամի լուրջ վտանգ կա մեր քաղաքում. ես  հույս ունեմ, որ այն չի առաջանա ու կձևավորվի քաղաքային իշխանություն. Խաժակյան Zarkerak - Կառավարչական ճգնաժամի լուրջ վտանգ կա մեր քաղաքում. ես  հույս ունեմ, որ այն չի առաջանա ու կձևավորվի քաղաքային իշխանություն. Խաժակյան
Zarkerak Zarkerak - Կառավարչական ճգնաժամի լուրջ վտանգ կա մեր քաղաքում. ես  հույս ունեմ, որ այն չի առաջանա ու կձևավորվի քաղաքային իշխանություն. Խաժակյան

Կառավարչական ճգնաժամի լուրջ վտանգ կա մեր քաղաքում. ես  հույս ունեմ, որ այն չի առաջանա ու կձևավորվի քաղաքային իշխանություն. Խաժակյան

«Այս ընտրություններում մենք ունենք այն արդյունքը, որը ունենք։ Մենք իրականում որևէ բան չունենք սրտնեղելու կամ մտահոգվելու համար։ Ինձ զանգահարում  ու ասում են՝ դուխդ չգցես, ես պատասխանում եմ, որ որևէ պատճառ չունեմ էլ դուխ գցելու»։

Այս մասին հայտարարել է Երևանի ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով երեկվա ընտրությունների արդյունքներին։

«Ես համոզված եմ, որ արել եմ առավելագույնը։ Ես վստահ եմ, որ լսելի եմ եղել մարդկանց այնքան, որքան լսելի եմ եղել՝ համեմատած մեր ունեցած ռեսուրսների հետ։ Մարդիկ կատարել են իրենց ընտրությունը։ Մեր օրենսդրությունը պատրաստ չէ չունենալ քաղաքապետ, այդպիսին են ընթացակարգերը։

Կառավարչական ճգնաժամի լուրջ վտանգ կա այսօր մեր քաղաքում։ Ես  հույս ունեմ, որ այդ ճգնաժամը չի առաջանա ու կձևավորվի քաղաքային իշխանություն»,- հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

18 Սեպտեմբեր, 2023 15:52
Վեր