Խորհրդարանում ընդունել են Հյուսիսային Մակեդոնիայի պետական աուդիտի և պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությանը Zarkerak - Խորհրդարանում ընդունել են Հյուսիսային Մակեդոնիայի պետական աուդիտի և պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությանը
Zarkerak Zarkerak - Խորհրդարանում ընդունել են Հյուսիսային Մակեդոնիայի պետական աուդիտի և պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությանը
Խորհրդարանում ընդունել են Հյուսիսային Մակեդոնիայի պետական աուդիտի և պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությանը

Խորհրդարանում ընդունել են Հյուսիսային Մակեդոնիայի պետական աուդիտի և պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը սեպտեմբերի 18-ին խորհրդարանում ընդունել են Հյուսիսային Մակեդոնիայի պետական աուդիտի և պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Գևորգ Պապոյանն ու Դավիթ Առաքելյանը բարձր են գնահատել համագործակցությունն ու գոհունակությամբ ընդգծել այն հանգամանքը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջոցով փորձի փոխանակման հնարավորություն է ընձեռվում:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ՀՀ խորհրդարանի կազմը, մարմինները, աշխատանքի հիմնական ուղղություններն ու ոլորտները: Գևորգ Պապոյանը մանրամասնել է 12 մշտական հանձնաժողովների վերահսկողական ոլորտային գործունեությունը՝ նշելով, որ բյուջետային բնագավառում ամբողջական վերահսկողական գործառույթն իրականացնում է իր գլխավորած հանձնաժողովը:

Շնորհանդեսի ընթացքում հանձնաժողովի նախագահն ԱԺ վերահսկողական գործառույթների համատեքստում բարձր է գնահատել Հաշվեքննիչ պալատի գործունեությունը, երկու ինստիտուտների համագործակցված աշխատանքն ու հայտնել, որ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունն օգնում է խորհրդարանականներին գնահատել տարեկան բյուջեի ծախսերի արդյունավետությունը: Բանախոսն անդրադարձել է նաև իր ղեկավարած հանձնաժողովի գործունեությանը, բյուջեի կազմման գործընթացի առանձնահատկություններին:

Հյուսիսային Մակեդոնիայի պատվիրակության ներկայացուցիչները հարցեր են ուղղել ՀՀ խորհրդարանականներին, որոնք վերաբերել են տարեկան բյուջեի չափին, բյուջետային փաստաթղթի նախնական քննարկումներին, դրա հաստատման կամ մերժման արդյունքում առաջացող հետևանքներին:

Այցի շրջանակում հյուրերը եղել են նաև ԱԺ թանգարանում, նիստերի դահլիճում, ծանոթացել շենքային պայմաններին: Նրանք եղել են նաև Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողների մոտ:

18 Սեպտեմբեր, 2023 16:46
Վեր