ԼՂ նախագահը Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ քննարկել է նրանց սոցիալական խնդիրները Zarkerak - ԼՂ նախագահը Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ քննարկել է նրանց սոցիալական խնդիրները
Zarkerak Zarkerak - ԼՂ նախագահը Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ քննարկել է նրանց սոցիալական խնդիրները

ԼՂ նախագահը Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ քննարկել է նրանց սոցիալական խնդիրները

ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ: Այդ մասին հայտնում են ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

«Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է 2020 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանից տեղահանված բնակչության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ շրջանի վարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանի և Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի գլխավորությամբ:

Քննարկվել են Արցախի շրջափակման հետևանքով տեղահանված բնակչության մոտ ստեղծված սոցիալական խնդիրները: Նախագահ Սամվել Շահրամանյանը նշել է, որ կառավարությունը կշարունակի շրջափակման հետևանքների մեղմանն ուղղված աջակցության ծրագրերը՝ ուշադրության կենտրոնում պահելով խոցելի խմբերին:

Հանդիպման մասնակիցներին երկրի ղեկավարը ներկայացրել է հանրապետությունում ստեղծված հումանիտար աղետն ու անվտանգային մարտահրավերները, ինչպես նաև դրանց ուղղությամբ կառավարության կողմից կատարվող քայլերը»,- նշվում է հայտարարության մեջ: 

18 Սեպտեմբեր, 2023 16:50
Վեր