Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողովին Zarkerak - Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողովին
Zarkerak Zarkerak - Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողովին
Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողովին

Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողովին

 

 

Սեպտեմբերի 18-ին նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի կողմից։

«ՀՀ և ԱՄԷ միջև առևտրաշրջանառությունը տարեցտարի ավելանում է, ինչի մասին են վկայում վիճակագրական տվյալները։ Այսպես, Հայաստան-ԱՄԷ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2022 թ․կազմել է առավել քան 1 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2023 թ․ հունվար-հուլիսին այդ ցուցանիշն արդեն իսկ կազմել է շուրջ 870 մլն ԱՄՆ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3 անգամ», – նշել է Վահան Քերոբյանը։

Միջոցառմանը ելույթով հանդես են եկել նաև ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան, «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և ԱՄԷ պատվիրակության ղեկավար, ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Աբդուլլահ ԱլՄազրուին։

Համաժողովի շրջանակներում ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր «Էնթերփրայզ Արմենիա»-ի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ԱՄԷ գործարար կանանց խորհրդի միջև։

Համաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են Հայաստանի ներդրումային գրավչությունն ու բիզնես հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանում էմիրաթական կապիտալով գործող ընկերությունների հաջողության պատմությունները։

18 Սեպտեմբեր, 2023 17:15
Վեր