ԿԲ-ն զգուշացնում է՝ շրջանառվում են ՀՀ օրենսդրության խախտումներով պատրաստված հուշանվերային «թղթադրամներ» Zarkerak - ԿԲ-ն զգուշացնում է՝ շրջանառվում են ՀՀ օրենսդրության խախտումներով պատրաստված հուշանվերային «թղթադրամներ»
Zarkerak Zarkerak - ԿԲ-ն զգուշացնում է՝ շրջանառվում են ՀՀ օրենսդրության խախտումներով պատրաստված հուշանվերային «թղթադրամներ»
ԿԲ-ն զգուշացնում է՝ շրջանառվում են ՀՀ օրենսդրության խախտումներով պատրաստված հուշանվերային «թղթադրամներ»

ԿԲ-ն զգուշացնում է՝ շրջանառվում են ՀՀ օրենսդրության խախտումներով պատրաստված հուշանվերային «թղթադրամներ»

 

Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ հայտնաբերվում են հուշանվերային «թղթադրամներ», որոնք իրենց չափերով, դիմերեսի և դարձերեսի արտաքին պատկերներով նմանակում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր սերնդի թղթադրամները: Այդ մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից։

«Նշված հուշանվերային «թղթադրամների» դիմերեսին մանր տառաշարով առկա է THIS NOTE IS NOT A LEGAL TENDER, իսկ դարձերեսին՝ SOUVENIR MONEY OF ARMENIA գրառումը:

Նշված հուշանվերային «թղթադրամները» օրինական վճարամիջոց չեն հանդիսանում և դրանցով վճարում կատարելու յուրաքանչյուր փորձ օրենքով սահմանված կարգով պատժելի է։

Նշված հուշանվերային «թղթադրամները» պատրաստված են ՀՀ օրենսդրության խախտումներով։

Համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 45-րդ հոդվածի՝ «Գովազդի կամ այլ նպատակներով Հայաստանի Հանրապետու­թյան թղթադրամի պատկերը թղթի վրա արտապատկերված ձևով օգտագործելու դեպքում օգտագործվող պատկերի գծային չափերը (լայ­նու­­թյունը և երկարությունը) պետք է փոքր կամ մեծ լինեն դրա՝ Կենտրոնական բանկի սահմանած իրա­կան չափերից առնվազն 25 տոկոսով»:

Հուշանվերային «թղթադրամը» և ՀՀ կենտրոնական բանկի թողարկման թղթադրամից զանազանելու մանրամասներին, ինչպես նաև 20000 դրամանոց դրամանիշի պաշտպանական հատկանիշներին հնարավոր է ծանոթանալ այս հղումով

20000 դրամանոց դրամանիշի պաշտպանական հատկանիշները ներկայացված են նաև Կենտրոնական բանկի յութուբյան էջում»,- նշված է ՀՀ  ԿԲ հաղորդագրությունում։

18 Սեպտեմբեր, 2023 17:55
Վեր