Այնթապ գյուղում բռնկված հրդեհը մարվել է Zarkerak - Այնթապ գյուղում բռնկված հրդեհը մարվել է
Zarkerak Zarkerak - Այնթապ գյուղում բռնկված հրդեհը մարվել է
Այնթապ գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Այնթապ գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Սեպտեմբերի 18-ին, ժամը 13։24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 10-րդ փողոցում այրվում է հեղուկ գազի լիցքավորման կայան։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարարկան ուժերի վարչությունների հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է բենզալցակայանում և հեղուկ գազի լիցքավորման կայանում․ կա տուժած։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։30-ին, մարվել՝ 15։41-ին։

18 Սեպտեմբեր, 2023 19:39
Վեր