Նոր Արտագերս գյուղում այրվել է մոտ 600 հակ անասնակեր Zarkerak - Նոր Արտագերս գյուղում այրվել է մոտ 600 հակ անասնակեր
Zarkerak Zarkerak - Նոր Արտագերս գյուղում այրվել է մոտ 600 հակ անասնակեր

Նոր Արտագերս գյուղում այրվել է մոտ 600 հակ անասնակեր

Սեպտեմբերի 18-ին, ժամը 16։40-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արտագերս գյուղի 18-րդ փողոցի վերջնամասում անասնագոմին կից այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 18։00-ին։ Անասանգոմի մոտակայքում այրվել են կցորդիչը և կցորդչի վրա մոտ 600 հակ կուտակած անասնակեր։

18 Սեպտեմբեր, 2023 20:43
Վեր