Արցախի մասին «Երբ որ հանդարտվի» ֆիլմը կառաջադրվի «Օսկար» մրցանակաբաշխությանը (տեսանյութ) Zarkerak - Արցախի մասին «Երբ որ հանդարտվի» ֆիլմը կառաջադրվի «Օսկար» մրցանակաբաշխությանը (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - Արցախի մասին «Երբ որ հանդարտվի» ֆիլմը կառաջադրվի «Օսկար» մրցանակաբաշխությանը (տեսանյութ)
Արցախի մասին «Երբ որ հանդարտվի» ֆիլմը կառաջադրվի «Օսկար» մրցանակաբաշխությանը (տեսանյութ)

Արցախի մասին «Երբ որ հանդարտվի» ֆիլմը կառաջադրվի «Օսկար» մրցանակաբաշխությանը (տեսանյութ)

Հայկական «Երբ որ հանդարտվի» ֆիլմը կառաջադրվի «Օսկար» մրցանակաբաշխությանը։ Տեղեկությունը հայտնում է Հայկական ազգային կինոակադեմիան։

«Հայկական ազգային կինոակադեմիայի՝ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած նիստում կայացած փակ քվեարկությամբ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար քվեարկության մասնակիցների ձայների մեծամասնությամբ ընտրվեց «Երբ որ քամին հանդարտվի» (ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան) գեղարվեստական ֆիլմը», – ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ սա չի նշանակում, որ ֆիլմը մտել է «Օսկարի» վերջնական անվանակարգերի մեջ, ամերիկյան կինոակադեմիկոսները մինչև հաջորդ տարվա սկիզբ կընտրեն 5 օտարալեզու ֆիլմ ամբողջ աշխարհից: Հայկական այս ֆիլմը կլինի նրանց ընտրության ցուցակներում։

«Երբ որ հանդարտվի» ֆիլի իրադարձությունները զարգանում են Արցախում։ Ֆիլմի հերոսը` ֆրանսիացի Ալենը, օդանավակայանների աուդիտորը, ժամանում է Արցախ` ուսումնասիրելու այնտեղ նոր կառուցված օդանավակայանը, տեսնելու` արդյոքայնհամապատասխանում է միջազգային նորմերին։

Եվ Ալենը հետզհետե ճանաչում է Արցախը` մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նշված չի, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով։ Երկիր, որը ինքնահռչակված է, թշնամի պետությունով շրջապատված. ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո (խոսքը Արցախյան Առաջին պատերազմի մասին է):

Գլխավոր կերպարները մարմնավորել են Դավիթ Հակոբյանը, Հայկ Բախրյանը, Արման Նավասարդյանը, Գրեգոար Քոլինը, Նարինե Գրիգորյանը, Վարդան Պետրոսյանը։

28 Սեպտեմբեր, 2021 18:30
Վեր