Ընդհանուր առմամբ, մթնոլորտը դրական էր. հիմնական մեսիջը, որը հնչեց ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ, հետևյալն էր՝ Արցախում ռուսներին պետք է փոխարինի միջազգային խաղաղապահ կոնտինգենտը. Դավիթ Ստեփանյան Zarkerak - Ընդհանուր առմամբ, մթնոլորտը դրական էր. հիմնական մեսիջը, որը հնչեց ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ, հետևյալն էր՝ Արցախում ռուսներին պետք է փոխարինի միջազգային խաղաղապահ կոնտինգենտը. Դավիթ Ստեփանյան
Zarkerak Zarkerak - Ընդհանուր առմամբ, մթնոլորտը դրական էր. հիմնական մեսիջը, որը հնչեց ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ, հետևյալն էր՝ Արցախում ռուսներին պետք է փոխարինի միջազգային խաղաղապահ կոնտինգենտը. Դավիթ Ստեփանյան
Ընդհանուր առմամբ, մթնոլորտը դրական էր. հիմնական մեսիջը, որը հնչեց ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ, հետևյալն էր՝ Արցախում ռուսներին պետք է փոխարինի միջազգային խաղաղապահ կոնտինգենտը. Դավիթ Ստեփանյան

Ընդհանուր առմամբ, մթնոլորտը դրական էր. հիմնական մեսիջը, որը հնչեց ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ, հետևյալն էր՝ Արցախում ռուսներին պետք է փոխարինի միջազգային խաղաղապահ կոնտինգենտը. Դավիթ Ստեփանյան

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում:

Ելույթներով հանդես եկան Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Բրազիլիայի, Էկվադորի, Ալբանիայի, Ռուսաստանի, Թուրքիայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրամիության բարձր ներկայացուցիչը: Ելույթով հանդես եկավ նաև ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը:

Գրեթե բոլոր բանախոսները դատապարտեցին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի վերջին հարձակումը և կոչ արեցին բացել Լաչինի միջանցքը:  Նրանք ընդգծեցին Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները՝ ներառյալ իրենց հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու անհրաժեշտությունը:

Zarkerak.am-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն անդրադարձավ ՄԱԿ-ի ԱԽ նիստում ծավալված քննարկմանը և ելույթներին. «Ինչպես միշտ Ֆրանսիան անվերապահորեն պաշտպանեց և՛ Հայաստանը, և՛ Արցախը: Նույնն այս անգամ արեց նաև ԱՄՆ-ի ներկայացուցիչը, ինձ հաճելի զարմացրեց Գերմանիայի կարծիքը, որը հնչեց: Ռուսաստանին և Թուրքիային կարելի է արդեն իդենտիֆիկացնել իրար հետ՝ որպես Ադրբեջանի վառ պաշտպաններ, միայն այն, որ նրանք Ստեփանակերտն անվանեցին Խանքենդի, արդեն կարելի է էլ մնացածի մասին չխոսել: Ռուսաստանը նորից փորձեց ցույց տալ, որ Արցախում միակ հարց լուծողն ինքն է, այլ հարց է, թե ինչպես է այդ հարցերն ինքը լուծում, մենք տեսնում ենք՝ ինչպես է լուծում՝ անգործությամբ և մարդկանց սպանություններով: Կարծում եմ, որ հիմնական մեսիջը, որը հնչեց այդ նիստի ժամանակ, հետևյալն էր՝ Արցախում ռուսներին պետք է փոխարինի միջազգային խաղաղապահ կոնտինգենտը և դա կարծես թե բոլորն ընդգծեցին, բացի Թուրքիայից, Ռուսաստանից ու Ադրբեջանից»:

Խոսելով Միրզոյանի ելույթի մասին՝ Ստեփանյանն ասաց. «Արարատ Միրզոյանի ելույթը պետական գործչի ելույթ էր, միանշանակ ամեն ինչ շատ ճիշտ էր արվել, միանշանակ նրա կողմից շատ ճիշտ քայլ էր դուրս գալը, երբ Բայրամովը սկսեց իր ստերը տարածել, սա շատ ճիշտ ժեստ էր: Ընդհանուր առմամբ, մթնոլորտը դրական էր, հիմա այլ հարց է՝ լինելո՞ւ է վերջում բանաձև, թե՝ ոչ և լինելու է փորձ՝ այդ ամենը, ինչի մասին խոսվում էր, իրականացնել, այսինքն՝ Արցախ բերել միջազգային դիտորդներ, խաղաղապահներ, որպեսզի մեր հայրենակիցները գոնե ինչ-որ կերպ պաշտպանվեն: Չգիտեմ, դա արվելու է, թե՝ ոչ, չեմ կարող այսօր դա ասել, կարծում եմ՝ ամեն ինչ կախված է նրանից, թե Արցախում ինչպես կզարգանա հետագա իրավիճակը»:

Արդյոք հնչած կոչերը կարող են ազդել Ադրբեջանի գործելաոճի վրա՝ քաղաքագետը նշեց. «Կոչերը կարող են ազդել, բայց շատ կարևոր է նշել,թե որ ֆոնին են հնչում այդ կոչերը: Արցախի հարցի «եվլախիզացիան», որը սկիզբ է դրել Արցախի դավաճան իշխանությունը, աշխատում է հակառակ ուղղությամբ, այսինքն՝ մինչ միջազգային հանրությունը ՄԱԿ-ում փորձում է դուրս գալ ինչ-որ որոշման վրա, Արցախում ռուսները, ադրբեջանցիները և տեղի իշխանությունը շտապելով փորձում են տեղում այդ հարցը փակել, հումանիտար բեռ են ուղարկում, բանակցություններ են վարում, փորձում են Արցախն ինտեգրել Ադրբեջանի կազմում: Մենք պետք է հասկանանք, որ այս ամենի հետևում կանգնած է ռուսների և Արևմուտքի մրցակցությունը, սա աշխարհաքաղաքական հարց է, հիմա, ցավոք սրտի, մեր հայրենակիցները հայտնվել են այդ հարցի կիզակետում: Մրցավազք է գնում, թե ով ավելի շուտ կանի դա և ռուսները, քանի որ այնտեղ են, գործողություններով մի քայլ Արևմուտքից առաջ են: Այստեղ հիմնական խոչընդոտող կողմը չհաշված Ադրբեջանը և Թուրքիան, Ռուսաստանն է, որովհետև ՌԴ-ը դեռ հույս ունի, որ Արցախի հերթական վաճառքի փուլի արդյունքում, իսկ ինքը զբաղվում է Արցախի վաճառքով, դեռ շարունակելու է մնալ այդ տարածքում, որն արդեն հռչակում է ադրբեջանական տարածք: Ռուսաստանի հույսերն ապարդյուն են, նրանց այդտեղից դուրս են հանելու ադրբեջանցիները, ես դրանում վստահ եմ, նրանց տեղը գալու են թուրքերը: ՌԴ-ը հերթական սխալն է կատարում՝ վաճառելով հայ ժողովրդին»:

Դավիթ Ստեփանյանն ընդգծեց, որ միջազգային հանրությունն արդեն դերակատարում ունի Արցախի հարցում  և երեկվա ՄԱԿ-ի նիստը դրա վառ արտացոլումն էր. «Նորից եմ ասում՝ հիմա գնում է պայքար ՌԴ-ի և Արևմուտքի միջև և այս մթնոլորտում շատ կարևոր է, թե ով է ավելի շուտ հաղթելու, հիմա առջևում Ռուսաստանն է թուրքերի հետ: Ես հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, միջազգային ներկայություն կլինի Արցախում, բայց սա պետք է որոշի ԱՄՆ-ը․ ԱՄՆ-ն է միակ երկիրն այսօր, որը կարող է Ադրբեջանին և Ալիևին ծնկի բերել, եթե ԱՄՆ-ում այդ որոշումը կայացվի, սա լինելու է, եթե՝ ոչ, այս ամենը շարունակվելու է այն հունի մեջ, որն այսօր կա, այսինքն՝ լինելու են հակաադրբեջանական հայտարարություններ, սանկցիաներ են լինելու։ Բորելը երեկ ուղիղ տեքստով ասաց, որ եթե հայերի նկատմամբ շարունակվի այս ամենը, մենք սկսելու ենք գործել  Ադրբեջանի դեմ, իհարկե չասեց պատժամիջոց, բայց ես հասկացա, որ դրա մասին է խոսքը, պատժամիջոցներ են կիրառվելու: Այս ամենը սպասելի է»:

 

Աննա Բզնունի

22 Սեպտեմբեր, 2023 12:24
Վեր