Հրապարակվել են Արցախում պայթյունից տուժածների ցուցակները Zarkerak - Հրապարակվել են Արցախում պայթյունից տուժածների ցուցակները
Zarkerak Zarkerak - Հրապարակվել են Արցախում պայթյունից տուժածների ցուցակները
Հրապարակվել են Արցախում պայթյունից տուժածների ցուցակները

Հրապարակվել են Արցախում պայթյունից տուժածների ցուցակները

Հրապարակվել են Արցախում պայթյունից տուժածների ցուցակները։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԼՂ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ Այս մասին հայտնել են  ԼՂ առողջապահության նախարարությունից` նշելով, որ հիվանդների հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։ 

«Ցավոք սրտի, 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։ Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»,- հայտնել են գերատեսչությունից։

26 Սեպտեմբեր, 2023 11:20
Վեր