Քաղաքական «պայթյուն» Գրանադայից առաջ Zarkerak - Քաղաքական «պայթյուն» Գրանադայից առաջ
Zarkerak Zarkerak - Քաղաքական «պայթյուն» Գրանադայից առաջ
Քաղաքական «պայթյուն» Գրանադայից առաջ

Քաղաքական «պայթյուն» Գրանադայից առաջ

Երևանում արդեն մի քանի օր չեն դադարում՝ այսպես կոչված ընդդիմության, սակայն իրականում Ռուսաստանի աջակցությամբ պետականությունը տապալելու փորձեր անող ուժերի փողոցային ակցիաները։

Հայաստանում Ռուսաստանի և նրա հովանու տակ գործող ուժերը փորձում են նույն սցենարն իրականացնել, որը հաջողությամբ իրականացրեցին Արցախում։ Մերժելով Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունները` հայտնի ուժերն Արցախում զավթեցին իշխանությունը, ժողովրդին խոստանալով, որ եկել են Արցախը պահելու համար։ Սակայն, իրականում նրանք եկել էին Արցախը` Ռուսաստանի հրահանգով Ադրբեջանին հանձնելու համար։ Արցախի հանձնումն այս ուժերն իրականացրեցին արյունահեղությամբ։ Արցախում կարելի է ասել՝ հայտնի խմբակի առաքելությունն ավարտված է։ Արցախի նախկին նախագահների և դաշնակցական գործիչների շնորհիվ ստորագրվեց Ռուսաստանի պարտադրած կապիտուլիացիոն համաձայնագիրը, Արցախը կորցրեց պետականությունը, Արցախը դատարկվում է։

Ռուսական սցենարը փորձ է արվում իրականացնել Հայաստանում։ Ռուսաստանին հավատարմության երդում տված տարատեսակ գործիչներ, բլոգերներ և նախկին նախագահներին հարող գործիչները Հայաստանը փրկելու պատրվակով ապակայունացնում են իրավիճակը։

«Հեռացեք, որպեսզի փրկենք» կարգախոսը գործի է դրվել, իսկ, թե ինչ արդյունք է տվել այդ կարգախոսը Արցախում՝ բոլորն են տեսել։ Նրանք, ովքեր փրկության անվան տակ հանձնեցին Արցախը, այսօր ցանկանում են փրկության անվան տակ հանձնել Հայաստանը։  Նրանք, ովքեր մերժեցին խաղաղ երկխոսությունը, այսօր փորձում են վիժեցնել առաջիկայում նախատեսված հնգակողմ հանդիպումը Գրանադայում։

Այնտեղ, որտեղ Ռուսաստանի մուտքը փակ է՝ Մոսկվան մտնում է ուժով, քաոսով, արյունով։ Ռուսաստանը փորձում է չկորցնել վերհսկողությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թատերաբեմում։ Իսկ վերահսկողության համար Ռուսաստանին անհրաժեշտ է, որպեսզի հակամարտության կրակը միշտ վառվի, որպեսզի «խաղաղասերի» ու «փրկչի» դիմակով հայտնվի ու մնա։

Չստանալով ժողովրդի լայն զանգվածների աջակցությունն այս ռուսական ագենտուրայի խմբակը փորձում է քաոս և խուճապ տարածել Հայաստանում։ Այս մարդկանց նպատակը ոչ թե իշխանության հասնելն է, այլ երկրում կատարյալ քաոսի առաջացումը, որպեսզի հետո հյուսիսի «փրկիչն» իր հավատարիմ դաշնակցի՝ Ադրբեջանի հետ սկսի Հայաստանի օկուպացիան։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունները թերևս պարտավոր են ավելի զգոն լինել։ Հայաստանին այսօր անհրաժեշտ է նաև արևմտյան երկրների ամուր երաշխիքներ։ Հակառակ պարագայում ռուս-թուրքական եղբայրությունը հերթական անգամ կբաժանի Հայաստանը։

Մկրտիչ Իսրայելյան

26 Սեպտեմբեր, 2023 11:36
Վեր