Մոսկվան միացրեց պլան Բ-ն Zarkerak - Մոսկվան միացրեց պլան Բ-ն
Zarkerak Zarkerak - Մոսկվան միացրեց պլան Բ-ն
Մոսկվան միացրեց պլան Բ-ն

Մոսկվան միացրեց պլան Բ-ն

Մոսկվան անցնում է պլան Բ-ին։ Երևանի փողոցներում Կրեմլի ու դրա գործակալների կատարյալ ֆիասկոից հետո Մոսկվան սկսեց իր ցանցի արցախյան «աշխատակիցներից» զոհի կերպար ստեղծել։ Առաջին պլանում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է, որին այսօր Արցախից դուրս գալու ժամանակ ադրբեջանցիները ձերբակալել են։ Ռուբեն Վարդանյանն այն անձն է, որը մեկ տարի առաջ հերոսի դրոշով եկավ Արցախ, հետո նշանակվեց պետնախարար, որից հետո սկսվեցին Արցախի ծանր և դաժան օրերը։

Հիշեցնենք, որ հենց Վարդանյանի պաշտոնավարման ժամանակ Ադրբեջանը սկսեց Արցախի պաշարումը։ Եվ ինչն էր ուշագրավ՝ Արցախի պաշարման օրերին Ռուբեն Վարդանյանի քննադատություների թիրախը ոչ թե Բաքուն էր, այլ Հայաստանի իշխանությունները։  Հենց նրա օրոք էր որ Արցախում ամեն ինչ անում էին, որպեսզի Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսություն չլինի։

Պետնախարարի պաշտոնից հեռանալուց հետո Ռուբեն Վարդանյանը մնաց Արցախում և ակտիվ մասնակցություն ունեցավ նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հեռացման գործում, որի հետևանքը եղավ Արցախի վերջնական օկուպացիան և արցախահայության տեղահանումը, որի պատասխանատուներից մեկը նաև հենց Ռուբեն Վարդանյանը պետք է լինի։

Եվ ահա, թվում էր, թե մավրն արեց իր գործը և պետք է հեռանա։ Ռուբեն Վարդանյանը հեռացավ, սակայն հեռացավ Բաքու։ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության և նրան անհապաղ ազատ արձակելու մասին արդեն սրտաճմլիկ հայտարարություններով  և կոչերով են հանդես եկել Կրեմլի հակահայ քարոզիչները, գլխավոր «ռուպր»՝ Մարգարիտա Սիմոնյանի գլխավորությամբ։

Մոսկվան Բաքվին հանձնելով Վարդանյանին հավանաբար կփորձի մի քանի օրվա ընթացքում նրանից զոհի և հալածյալի կերպար ստանալ։ Այնուհետև Կրեմլը իր ադրբեջանցի եղբայրներից կստանա Վարդանյանին, կստանա այնպես ինչպես տվել է։ Եվ ինչ կստացվի վերջում՝ Ռուբեն Վարդանյանն արդեն որպես Բաքվի բանտերում ապրած գործիչ՝ առաջին իսկ չվերթով կգա Հայաստան, ռուսական ծրագիրը տապալած գործակալական ցանցին նոր շունչ հաղորդելու համար։ Սա է Մոսկվայի պրիմիտիվ սակայն վտանգավոր ծարգիրը, որի իրականացման շարժիչն արդեն միացրել են։ Հայաստանը Թաթարստանի կարգավիճակում տեսնել ցանկացող Ռուբեն Վարդանյանից արդեն սկսել են Նժդեհ կերտել՝ ոմանք գիտակցաբար, իսկ ոմանք էլ անգիտակցաբար։ 

 

27 Սեպտեմբեր, 2023 17:21
Վեր