Ֆրանսիան կաջակցի Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը. Կոլոննա Zarkerak - Ֆրանսիան կաջակցի Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը. Կոլոննա
Zarkerak Zarkerak - Ֆրանսիան կաջակցի Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը. Կոլոննա
Ֆրանսիան կաջակցի Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը. Կոլոննա

Ֆրանսիան կաջակցի Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը. Կոլոննա

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է, որ Հայաստանի սահմանին շարունակվում է եվրոպացի դիտորդների առաքելությունը: Նա ընդգծել է, որ Ֆրանսիան կաջակցի Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը, և խոստացել է, որ Փարիզը երկկողմանի նախաձեռնություններ կձեռնարկի Երևանի հետ, ինչպես նաև ՄԱԿ-ում և ԵՄ շրջանակներում։

Կոլոննան խոստացել է նաև, որ Ֆրանսիան միջոցներ կուղարկի Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական ռազմական գործողությունից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։ Նա հավելել է, որ Փարիզը, տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին, 2023 թվականին կավելացնի Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին տրամադրվող օգնությունը՝ 5 միլիոն եվրոյից հասցնելով 12 միլիոնի։

27 Սեպտեմբեր, 2023 21:11
Վեր